Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները չեն հանգեցնի Իրանում արագ իշխանափոխության. Ֆիդան

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները չեն հանգեցնի Իրանում արագ իշխանափոխության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

«Մենք չենք տեսնում այնպիսի մակարդակի բողոքի ցույցեր, որոնք կարող են Իրանում հանգեցնել իշխանափոխության», - ասել է նա:

Միաժամանակ նա հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները կարող են սպառնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի կայունությանը։

Ֆիդանի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում էր վերացնել այն, ինչը նա անվանում էր իրանական սպառնալիք, սակայն այս նպատակից բացի, Իսրայելի ղեկավարությունն ուներ նաև Իրանում ռեժիմի փոփոխության նպատակ։

Խոսելով Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Ֆիդանը շեշտել է. «Թուրքիան միշտ կպաշտպանի իրեն, այն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները»։

Իրանից Թուրքիա հնարավոր միգրացիոն հոսքի վերաբերյալ նա նշել է, որ Թեհրանն այժմ թույլ չի տալիս իր քաղաքացիներին հատել սահմանը, ուստի Իրանից ոչ ոք Թուրքիա չի այցելում:

Ֆիդանը հայտարարել է նաև, որ Իրանի կողմից տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա ուղղակի հարվածները մեծացնում են լայնածավալ տարածաշրջանային հակամարտության ռիսկը։

«Իրանի կողմից տարածաշրջանի արաբական երկրներում գտնվող ԱՄՆ բազաների վրա ուղղակի հարվածները մեծացնում են այն հավանականությունը, որ այս քայլերը կվերածվեն ավելի լայն տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի: Մեկ այլ մտահոգություն է Հորմուզի նեղուցը: Նեղուցի փակումը կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաների զգալի տատանումների: Սա կարող է ստիպել ԱՄՆ-ին անհապաղ գործողություններ ձեռնարկել»,-հավելել է նա:  

«Ներկայիս պայմաններում ամենավատ սցենարն այն է, որ հակամարտությունը սրվի՝ ստեղծելով անկայունություն, որը կներթափանցի ինչպես Իրան, այնպես էլ ամբողջ տարածաշրջան: Կա նաև էներգետիկ ասպեկտը։ Իրանից բնական գազի մատակարարման խափանումները կամ Պարսից ծոցի երկրներից էներգիայի ներմուծման զգալի խափանումները կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել համաշխարհային էներգետիկ անվտանգության համար»,-նշել է Ֆիդանը։ 

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր