Իրան

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա

Սաուդյան Արաբիան վճռականորեն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ պատասխան միջոցները։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ամենավճռական կերպով դատապարտում է և չի ընդունում Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանության շենքի վրա», - նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է X-ում։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանի հարվածները տեղի են ունենում՝ չնայած Էր Ռիադի հավաստիացումներին, որ թագավորությունը թույլ չի տա օգտագործել իր օդային տարածությունը և իր տարածքն Իրանին հարվածներ հասցնելու  համար։ Գերատեսչությունը վերահաստատել է թագավորության լիակատար իրավունքը՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողություններն՝ իր անվտանգության, տարածքային ամբողջականության, հպատակների, ռեզիդենտների և կենսականորեն կարևոր շահերի պաշտպանության համար, ներառյալ ագրեսիայի պատասխանի հնարավորությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում