Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա անելիքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված առաջիկա անելիքները։

«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով Գեղարքունիքի մարզպետն ընդունել է  Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի  տնօրեն Գոհար Գրիգորյանին, «ՍԵՊՖԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ» հիմնադրամի «Հայաստանի արահետներ» ծրագրի պատասխանատու Նազելի Մաշուրյանին և ծրագրի երիտասարդների հետ աշխատանքների համակարգող Անուշ Ստեփանյանին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  «Հայաստանի արահետներ» ծրագրով Գեղարքունիքի մարզում համատեղ իրականացված աշխատանքներին ու առաջիկայում նախատեսվող քայլերին՝ Գեղարքունիք – Ֆրանսիայի Իզերի մարզ  ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության  հետ համագործակցությամբ։

«Առաջիկայում նախատեսվում է կառուցել ռեսուրս կենտրոններ, որոնք ձևավորվում են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում և միտված են էկոտուրիստական գոտիների ստեղծմանը՝ խթանելով բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջության զարգացումն ու  համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,-հայտնեցին մարզպետի աշխատակազմից։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը