Ֆրանսիան ռազմանավ կուղարկի Կիպրոս բրիտանական ռազմաբազայի վրա ԱԹՍ-ի հարվածից հետո

2 րոպեի ընթերցում

Կիպրոսի պաշտոնյաները հայտնել են, որ Ֆրանսիան ռազմանավ կուղարկի Կիպրոս՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանությունը հզորացնելու համար, այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել էր Կիպրոսում բրիտանական ռազմաբազային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պաշտոնյաները հաստատել են, որ Ֆրանսիան նաև լրացուցիչ ցամաքային, հակադրոնային և հակահրթիռային համակարգեր կուղարկի Կիպրոս։

Գերմանիան նույնպես դրական է արձագանքել ռազմանավ ուղարկելու Կիպրոսի խնդրանքին՝ ըստ երեք պաշտոնյաների, որոնց ինքնությունը չի բացահայտվում։ Նրանք ասել են, որ սարքավորումները հնարավորինս շուտ կհասնեն Կիպրոս։

Անօդաչու թռչող սարքը հարվածել էր Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի «Ակրոտիրի» ռազմաբազային մարտի 2-ի կեսգիշերից կարճ ժամանակ անց։ Պատճառվել էր աննշան նյութական վնաս։ Մարտի 2-ի ցերեկը բրիտանական ռազմական ինքնաթիռները խափանել են ևս երկու ԱԹՍ, երբ դրանք օդ են բարձրացել ավիաբազայից, հայտնել են պաշտոնյաները։

Հունաստանը Կիպրոս է ուղարկել չորս F-16 կործանիչ, ևս երկու ժամանակակից ֆրեգատ ճանապարհին են։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ