Իրան

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարվածի կանխման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Ֆուջեյրայի նավթարդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարվածի կանխման ժամանակ

Ֆուջեյրայում, որն ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկն է, նավթավերամշակման օբյեկտում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարձակումը կանխելու ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։  

Տուժածներ չկան։

Ֆուջեյրայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է, իսկ դրա բեկորներն ընկել են Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում։

Հրդեհը մարվել է, և օբյեկտի գործունեությունը վերսկսվել է։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ, իսկ հարվածները իրենց օրինական արձագանքն են «ագրեսիայի աղբյուրին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում