Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՀՀ ՆԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել, յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով կայքերից մեկում տեղ գտած «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին» հրապարակմանը։

«Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։

ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։

Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։

Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։

Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակը՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։

Հայերեն

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս