ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 26 հարց

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց:

 

Հայերեն Русский