Հայաստան

Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Երևան կվերադառնա նախատեսվածից շուտ. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Երևան կվերադառնա նախատեսվածից շուտ. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը, տարածաշրջանում լարված իրավիճակով պայմանավորված, որոշել է Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախմբին Հայաստան վերադարձնել նախատեսված ժամկետից էականորեն շուտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութով հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,-ասաց Ավինյանը:

Քաղաքապետը զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, վստահեցնում է՝ երեխաները լավ են: Նա հորդորեց ծնողներին չանհանգստանալ: Քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով: Նա հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը ծնողների հետ ինտենսիվ կապի մեջ է լինելու:

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում