Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին զուգահեռ նախատեսվում է նաև ամբողջ վագոնային պարկի թարմացում

1 րոպեի ընթերցում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը նախապատրաստվելուն զուգահեռ՝ քննարկվում է նաև նոր վագոններ ձեռք բերելու և դեպոն արդիականացնելու ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներից հետաքրքրվեց 48 նոր վագոնների ձեռքբերման և դեպոյի արդիականացման ծրագրերի ընթացքից։

Քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը զեկուցեց, որ Աջափնյակի կայարանի և մետրոյի  արդիականացման ծրագրերը, որոնցով նախատեսվում է նաև վագոնային պարկի ամբողջական թարմացումը, իրականացվում են զուգահեռ,

«Ներդրումային ծրագրերի տրամաբանության հավանության է արժանացել և դրական եզրակացությամբ այսօր շնորհանդեսներն ուղարկում ենք Կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով»,-մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի վերագնահատված բյուջեն հասնում է մոտ 60 միլիարդ դրամի, որը նաև ներառում է դեպոյի արդիականացումն ու այլ ենթակառուցվածքային ներդրումներ։

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան