Երևան

Երևանում Թումանյան փողոցում գտնվող «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Երևանում Թումանյան փողոցում գտնվող «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությունը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները:

«Առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին։ Խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել։

Արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

Դեպի դուրս բացվող պատուհաններից մեկը և հետնամուտքի դուռը չեն ունեցել միջատապաշտպան ցանց, հնարավոր է եղել աղտոտիչների ներթափանցումը։

Հետնամուտքի և խոհանոցի դռները հարթ չեն եղել, պատված չեն եղել չներծծող, մաքրվող աղտահանվող նյութերով։

Առկա սառնարանները, որոնք անմիջական շփման մեջ են եղել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում