ԱԹՍ-ն հարվածել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազային

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի իշխանությունները հաստատել են երկրում բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքով իրականացրած հարձակումը, որը «սահմանափակ վնաս է հասցրել»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ կեսգիշերից անմիջապես հետո։

Նա նշել է, որ «տարբեր ուղիներով ստացված տեղեկատվությունը» վկայում է անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։

Նա չի մանրամասնել, թե ինչ տեսակի անօդաչու թռչող սարք է եղել, որտեղից է այն արձակվել և ինչպիսին է հասցված վնասի չափը։

Լետիմբիոտիսը նշել է, որ Կիպրոսի իշխանությունները Մեծ Բրիտանիայի հետ համակարգված կերպով ուշադիր հետևում են իրավիճակին։

Կասկածելի անօդաչու թռչող սարքի հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում։

Հայերեն فارسی Русский Türkçe

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին