Իրան

ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են տարածել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են տարածել

Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

«Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը և սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիների և ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումը անզգույշ և անկայունացնող վարքագիծ է», - ասվում է հայտարարության մեջ։

Երկրները նշել են, որ իրենք միասնական են իրենց քաղաքացիների, ինքնիշխանության և տարածքի պաշտպանության գործում և վերահաստատում են ինքնապաշտպանության իրենց իրավունքն այս հարձակումների դեմ պայքարում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում