Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 1-ին այս մասին հաղորդել է Կրեմլի կայքը։

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

 

 

 

Հայերեն فارسی Русский