Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է առաջարկել մեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխ եղբայրների ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 10 միլիոն դոլար է առաջարկել մեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխ եղբայրների ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար

ԱՄՆ-ն մինչև 5-ական միլիոն դոլար պարգևատրում է առաջարկում Ռենե Արսատե-Գարսիայի և Ալֆոնսո Արսատե-Գարսիայի՝ մեքսիկական «Սինալոա» կարտելի պարագլուխների ձերբակալությանը կամ դատապարտմանը նպաստող տեղեկատվության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության փետրվարի 26-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջին 15 տարվա ընթացքում երկու եղբայրները «Սինալոա» կարտելի անունից միասին վերահսկել են «Տիխուանա պլազա» մաքսանենգության կարևոր միջանցքը՝ իրենց իշխանությունը պահպանելով բռնության, մեծ ազդեցության, քաղաքական գործիչներին և ոստիկանությանը կաշառք տալու միջոցով։

2014 թվականին Արսատե-Գարսիա եղբայրները Կալիֆոռնիայում դատապարտվել են թմրանյութերի մաքսանենգության համար և այդ ժամանակից ի վեր փախուստի մեջ են գտնվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում