Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը մայիսի 1-ից կբարձրանան

1 րոպեի ընթերցում

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերն ընթացիկ տարվա մայիսի 1-ից կբարձրանան 15–20 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութի մեջ։

«Վերջին երեք տարիներին արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է ունենում անդրադառնալու մեր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերին։ Հիշեցնեմ, որ 2024թ. մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրեցինք 15-ից մինչև 31 տոկոսով»,-ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես, դաստիարակներն ու տնօրենները հնարավորություն կունենան նաև 200 հազար դրամ աշխատավարձի շեմն անցնելով, օգտվել առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթներից։

Ըստ Ավինյանի՝ մյուս բոլոր աշխատակիցների համար էլ գործում են քաղաքապետարանի կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության փաթեթները։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան