Եվրոպա

ԱՄՆ-ի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հեռացել է Կրետե կղզու ամերիկյան ռազմակայանից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հեռացել է Կրետե կղզու ամերիկյան ռազմակայանից

Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հեռացել է հունական Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանից դեպի Միջերկրական ծովի արևելյան մաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Proto Thema թերթը։

Ըստ պարբերականի՝ «աշխարհի խոշորագույն «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը փետրվարի 26-ին հեռացել է Կրետեի Սուդա ծովախորշից և համացանցում հրապարակված տեսագրության համաձայն՝ շարժվում է դեպի Միջերկրական ծովի աևելք»։ Վերջին մի քանի օրերին նավը կանգնած է եղել Սուդա ծովախորշի ամերիկյան  ռազմածովային ուժերի ռազմակայանում՝ ԱՄՆ ռազմական ուժերի ակտիվացման շրջանակներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարին ավելի վաղ հրաման է տվել Մերձավոր Արևելքում ավիակիրների հարվածային խումբ տեղակայել՝ դիտարկելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։

Կրետեի ռազմակայանում տեղակայված են նաև ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, ինչպիսիք են F-35-ը և A-10-ը։

The Washington Post թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունն Իրանի մերձակայքում՝ տեղակայելով ավելի քան 150 ինքնաթիռ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ռազմակայաններում։ ԱՄՆ ներկայիս ռազմական ներկայությունը տարածաշրջանում խոշորագույնն է 2003 թվականին Իրաքում տեղի ունեցած գործողության ժամանակներից ի վեր։

Փետրվարի 26-ին Ժնևում տեղի է ունենում միջուկային խնդրի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլն Իրանի և ԱՄՆ-ի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում