Հայտնի է «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի հաղթող նախագիծը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում արդեն հայտնի է «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի հաղթող նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում համայնքի ակտիվ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կողմից ներկայացվել էր 9 ծրագրային առաջարկ, որոնցից նախնական գնահատման արդյունքում քվեարկության փուլ էր անցել 4-ը։ Քվեարկության արդյունքներով ներկայացված նախագծերն ունեցել են հետևյալ արդյունքները՝ «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում»՝ 24,321 դիտում, 4,168 հավանում, «Անվտանգ բակ՝ ուրախ մանկություն Կաբելագործների փողոցում»՝ 3,459 դիտում, 251 հավանում, «Ակտիվ երիտասարդություն՝ կենսուրախ համայնքի համար»՝ 612 դիտում, 125 հավանում,  «Սերունդների կամուրջ»՝ 661 դիտում, 118 հավանում։

Հաղթող է ճանաչվել «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում» նախագիծը, որը մշակվել է գործընթացի պահանջներին համապատասխան և համայնքապետարանի համապատասխան բաժինների ու մասնագետների կողմից լրամշակումից հետո մինչև մարտի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարության լիազոր մարմնին։

Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվել է 15 միլիոն  դրամ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը