Իռլանդիան ծովային անվտանգության ամրապնդման նպատակով կուժեղացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ

2 րոպեի ընթերցում

Իռլանդիան ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ իր ծովային անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Financial Times-ը։

«Դուբլինի նոր ռազմավարությունը, Ռուսաստանի հետ կապված մտահոգությունների աճի պատճառով, կարող է ներառել ծովային օգնության խնդրանք Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից », - գրում է թերթը՝ հղում անելով երկրի ծովային անվտանգության՝ հրապարակած ռազմավարությանը։

Հրատարակությունը նշում է, որ «չեզոք Իռլանդիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ՝ իր լայնարձակ ծովային գոտին պաշտպանելու համար, քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է իռլանդական ջրերում խոցելի ստորջրյա մալուխների հսկողությունը»։

Ռազմավարության մեջ նաև ասվում է, որ 2026 թ. երկրորդ եռամսյակում Իռլանդիան «ձեռնամուխ կլինի համաձայնագրերի կնքմանը» Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների հետ՝ «գործունեության համապատասխան ձևերի մասնակցելու համար»։

Արագ արձագանքման այս ռազմական կառույցը գլխավորում է Միացյալ Թագավորությունը. դրա մեջ մտնում են նաև ՆԱՏՕ-ի անդամներ Դանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Էստոնիան:

Հայերեն Русский

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին