Գիտական միջոցառումների հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն է. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն են, և ինստիտուցիոնալ գործիքակազմեր ունենալու անհրաժեշտություն կա: Նա առանձնակի կարևորել է հատկապես դպրոցականների շրջանում գիտությանը վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը:

Անդրադարձ է եղել նաև «Գիտության շաբաթ» միջոցառմանը․ նշվել է, որ ծրագրում նախորդ տարի ընդգրկվել են շուրջ 350 դպրոցներ ու մանկապարտեզներ ՀՀ բոլոր մարզերից՝ համախմբելով մի քանի տասնյակ հազար այցելուների: Գիտության հանրահռչակմանը նվիրված ծրագիրը համախմբել է նաև շուրջ 40  գիտական կառույցների։

Քննարկվել է նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու հարցը՝ մասնավորապես կարևորելով ծրագրում թանգարանների ներգրավումը, ինչպես նաև միջոցառման միջազգայնացման և զարգացման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2026-2030 թթ. գիտության ռազմավարությանը, գիտական ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմներին և ոլորտային տարբեր խնդիրների  վերաբերող մի շարք այլ հարցերի:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն