Ավարտվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում երկրորդ թունելի հորատումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում 2-րդ փորված թունելը պատրաստ է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
Նրա խոսքով՝ 500 մետր երկարությամբ թունելը հանդիսանում է ամենաերկարը իրականացվող նախագծում։
«Մեկ աշխատանքային օրվա ընթացքում այստեղ, ընդհանուր առմամբ, շուրջ 60 միլիոն դրամի կատարողական է լինում և այս օբյեկտում աշխատում է շուրջ 700 մարդ»,-նշել է Խուդաթյանը։