Չորս զոհ և վիրավորներ. հայտնի են մանրամասներ Կուբայի վրա ամերիկյան դրոշով նավարկող խմբի իրականացրած հարձակման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, որտեղ կրակ է բացել։ Կուբայի պարեկային ծառայությունների գործողությունների հետևանքով սպանվել է չորս, վիրավորվել՝ վեց մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Կուբայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգից դուրս եկած նավի վրա գտնվող խումբը բաղկացած էր կառավարության դեմ հանդես եկող կուբացիներից, որոնցից մի քանիսը նախկինում հետախուզվում էին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար: Կուբայի տվյալներով՝ նրանք Միացյալ Նահանգներից ժամանել էին քողարկված հագուստներով և եղել են զինված հրացաններով, ատրճանակներով, ինքնաշեն պայթուցիկ սարքերով:

Կուբայի տարածքում այս դավադրության հետ կապված ձերբակալվել է ևս մեկ կուբացի կասկածյալ։

«Ձերբակալվածների նախնական հայտարարությունների համաձայն՝ նրանք մտադիր էին ներթափանցել ահաբեկչական նպատակներով», - ասվում է Ներքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։

Վիրավորները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։ Նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է նաև կուբայական պարեկային ծառայության հրամանատարը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ կատարվածը որևէ առնչություն չունի ամերիկյան կողմի հետ։ Նրա խոսքով՝ Կուբայի իշխանությունները տեղեկացրել են ԱՄՆ-ին միջադեպի մասին, սակայն Հավանայում ԱՄՆ դեսպանատունը կփորձի անկախ կերպով ստուգել կատարվածը։

«Մենք պատրաստվում ենք մեր տեղեկությունն ունենալ այս ամենի վերաբերյալ՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Իսկ տարբերակները շատ են, թե ինչ կարող էր տեղի ունենալ», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ բավականին արտասովոր երևույթ է բաց ծովում նման դեպքը։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին