Հայաստանը Փարիզում ազգային տաղավարով կմասնակցի «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟔» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականի հոկտեմբերի 17-21-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքի Paris Nord Villepinte Exhibition Centre ցուցահանդեսային համալիրում  կմասնակցի «𝐒𝐢𝐚𝐥 𝟐𝟎𝟐𝟔» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։

Գերատեսչությունից նշում են, որ «SIAL Paris»-ը սննդի արդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն և հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է, որն անց է կացվում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ համախմբելով շուրջ 8,000 մասնակից ընկերությունների և հարյուր հազարավոր ոլորտային մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում՝ ներկայացնել հայկական արտադրանքը միջազգային շուկաներում, հաստատել նոր գործարար կապեր և ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ծանոթանալ ոլորտի համաշխարհային միտումներին և նորարարական լուծումներին և մասնակցել B2B հանդիպումների և մասնագիտական քննարկումների։

Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև ոլորտային համաժողովներ, շուկայի վերլուծություններ, ինչպես նաև նորարարական արտադրանքների ներկայացումներ։

Ցուցահանդեսի մանրամասներին և գրանցման պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում:

Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Նախարարությունից նշում են, որ բացի մասնակցության պայմաններում նշված պարտավորություններից, ճանապարհածախսը և կեցության ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։

Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև 2026 թվականի մարտի 5-ը, ժամը 18:00-ն, հետևյալ հղումով:

 

Հայերեն العربية

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի