Առողջության ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների համագործակցությամբ հավելյալ ծառայությունների հնարավորություն կընձեռվի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարարությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և հանրապետությունում գործող ևս 3 ապահովագրական ընկերությունների միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը՝ խթանելով պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, ինչպես նաև ապահովել համակարգի արդյունավետ և կայուն գործարկումը։  

Նախաձեռնության, այսպիսով, միացել է, ընդհանուր առմամբ, 7 ապահովագրական ընկերություն՝ «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս», «ԻՆԳՈ Արմենիա», «ԷՖԵՍ», «ԼԻԳԱ Ինշուրանս» և «ՍԻԼ Ինշուրանս»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնական մտայնություններից է եղել նաև պետություն և մասնավոր հատված շատ սերտ, իրար լրացնող համագործակցության ձևավորումը։

«Այն պետական բազային ապահովագրական փաթեթը, որ ձևավորվել է, դրան հավելյալ ծառայությունների շրջանակը պետք է լրացնեն մեր երկրում գործող մասնավոր ապահովագրական ընկերությունները, և ավելին՝ ավելացնենք այն պրոդուկտները, որոնք ծառայելու են թե՛ քաղաքացիների, թե՛ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը ապահովագրության մասով»,-համոզմունք հայտնեց Ավանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ համագործակցության հրավերին, ըստ էության, միացել են հանրապետությունում գործող բոլոր մասնավոր ապահովագրական ընկերությունները։

Գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ հուշագրի կնքման և համագործակցության վերջնարդյունքում շահելու է ՀՀ քաղաքացին՝ պետության կողմից ունենալով բազային անհրաժեշտ բուժօգնության ծավալի ապահովագրությունը, իսկ մասնավոր ապահովագրական ընկերություններից՝ հավելյալ ծառայություններ ստանալու հնարավորություն։

«Ես նաև ուզում եմ ընդգծել, որ մեր բարեփոխման արդյունքում շահել են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլ նաև ընդհանուր առմամբ ապահովագրական շուկան մեր երկրում։ Այս բարեփոխումը, վստահաբար, նպաստելու է Հայաստանում ապահովագրական միջավայրի է՛լ ավելի զարգացմանը և պրոդուկտների ցանկի ընդլայնմանը»,-ընդհանրացրեց Ավանեսյանը։

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համագործակցել փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական քննարկումների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ՝ միտված շահառուների սպասարկման գործընթացների կատարելագործմանը և ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման գործընթացում, քանի որ այն նպաստում է ապահովագրական շուկայի համագործակցային ընդլայնմանը, ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը և քաղաքացիների առողջապահական պաշտպանության ամրապնդմանը։

Հայերեն

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը