Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Plug and Play աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Plug and Play աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Plug and Play միջազգային աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ISTC ինովացիոն կենտրոնում (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, VII մասնաշենք, VI հարկ)

«Սա հնարավորություն է՝ բացահայտելու նախարարության և գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը, տեղեկանալու տեխնոլոգիական և նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին, ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ, ստանալու ձեր հարցերի պատասխանները, ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև 2026 թվականի մարտի 3-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/vr5QN3fU3zucZYwQ6։

Միացե՛ք, տեղեկացե՛ք և օգտագործե՛ք ձեր հնարավորությունը տեխնոլոգիական համայնքի մի մասը դառնալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում