Քաղաքականություն

Հայաստանի և Ռուանդայի արտգործնախարարները քննարկել են գործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուանդայի արտգործնախարարները քննարկել են գործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իրականացման և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով: 

Արարատ Միզրոյանը և Օլիվիե Նդուհունգիրեն քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Բազմակողմ հարթակներում փոխգործակցության համատեքստում առանձնանշվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում