Ծակքար գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 39 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 39 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ  194 միլիոն 933 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, իրականացված ծրագրերի արդյունքում Ծակքարում կառուցվել է 6174 մետր խմելու, 6112 մետր ոռոգման ջրատարներ, 9800 մետր արտաքին լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ,  պոմպակայան, առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք, Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, հիմնանորոգվել մշակույթի տունը, 8000 մետր ներհամայնքային ճանապարհներ։ Վերանորոգման ընթացքի մեջ է Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և կավարտվեն 2026 թվականի մարտ ամսին։

Ծակքարի ԱԱՊԿ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2026 թվականի  աշնանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը