Կրթություն

Աշխարհի լավագույն 50 բուհերում սովորած անձինք զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան. նախագիծ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումնառությունն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,-ասաց Անդրեասյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում