Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդեռլանդների նորանշանակ ԱԳ նախարարին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թոմ Բերենդսենին՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Congratulations to Ministers @ministerBZ Tom Berendsen & @ministerBHOS Sjoerd Sjoerdsma on their appointments. Wishing them every success in their important work ahead.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) February 23, 2026
Look forward to continued cooperation in advancing 🇦🇲 - 🇳🇱 strategic partnership. @MFAofArmenia@DutchMFA https://t.co/MaJGTjSidH
«Մաղթում եմ հաջողություններ առաջիկա կարևոր աշխատանքում։ Անհամբեր սպասում եմ շարունակական համագործակցությանը՝ Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերության առաջմղման գործում»,-գրել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գրառման մեջ շնորհավորել է նաև Նիդեռլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նորանշանակ նախարար Սյորդ Սյորդսմային։