Միացյալ Նահանգներ

Թրամփը կոչ է արել Մեքսիկային ակտիվացնել պայքարը թմրակարտելների դեմ

1 րոպեի ընթերցում

Թրամփը կոչ է արել Մեքսիկային ակտիվացնել պայքարը թմրակարտելների դեմ

Մեքսիկան պետք է ուժեղացնի պայքարը թմրակարտելների դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ 

«Մեքսիկան պետք է ավելի ակտիվ պայքարի կարտելների և թմրանյութերի դեմ»,- գրել է Թրամփը՝ մեկնաբանելով երկրի ամենահզոր թմրակարտելներից մեկի՝ «Նոր սերնդի կարտել Խալիսկոյում» առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ հայտնի որպես «Էլ Մենչո», դեմ իրականացված հատուկ գործողությունը։

Գործողությունը տեղի է ունեցել Խալիսկո նահանգում։ Սերվանտեսի վնասազերծման մասին տեղեկություններից հետո առնվազն ութ նահանգներում անկարգություններ են սկսվել․ կարտելի անդամները փակել են ճանապարհները, այրել մեքենաներ և թալանել խանութներ։

Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները։ Ժամանակավորապես փակվել են Գվադալախարայի և Գուստավո Դիաս Օրդասի միջազգային օդանավակայանները

ԱՄՆ դեսպանատունը Մեքսիկայում ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել պատսպարվել և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում