Արթուր Մարտիրոսյանն ու Սիլվիա Շմիդթը քննարկել են Հայաստան-Գերմանիա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրներից մեկի, հետ գործընկերության խորացմամբ՝ հատկապես գիտական, հետազոտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

«Մենք պատրաստակամ ենք քննարկելու և իրագործելու Հայաստան-Գերմանիա կրթական և գիտական համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման, ակադեմիական համագործակցության նախագծեր իրականացնելու հնարավորությունները՝ ստեղծելով կայուն հարթակ երկկողմ հարաբերությունների խորացման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ բարձրագույն  կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ ընդգծելով բարձրագույն կրթության, գիտության միջազգայնացման առաջնահերթությունը, ինչպես նաև բուհերի վարկանիշային համակարգում ավելի բարձր արդյունքներ գրանցելու նպատակով համատեղ միջոցառումների անցկացման կարևորությունը:

DAAD-ի ղեկավար Սիլվիա Շմիդթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համատեղ ջանքերով Հայաստանում գերմանագիտության զարգացումը՝ սկսած դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցումից մինչև մագիստրոսական, հետազոտական ծրագրերի իրականացում:

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Ագրարային համալսարանում DAAD-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրին, Արևելյան գործընկերության շրջանակում մի շարք բուհերի հետ համագործակցությամբ գերմանագիտության զարգացմանն ուղղված նախագծերին:

Առանձնակի շեշտվել են ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում փոխգործակցության խորացման հնարավորությունները՝ տարբեր ուղղությունների մասնագետների ներգրավմամբ: Քննարկվել են կրթաթոշակային տեղերի տրամադրման հնարավորությունները, դասավանդողների մասնագիտական վերապատրաստման, դասընթացների անցկացման ձևաչափերը:

Արթուր Մարտիրոսյանը պաշտոնյային է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մանրամասները, դրա շրջանակում գերմանական կողմի հետ նախատեսվող համագործակցային շրջանակը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն العربية Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին