«Սննդի առողջապահական նշանակությունը. նախադպրոցական հիմնարկներում սննդի կազմակերպում» թեմայով հանդիպում՝ Մարտունիի համայնքապետարանում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ անցկացվել է  աշխատանքային հանդիպում՝ «Սննդի առողջապահական նշանակությունը. նախադպրոցական հիմնարկներում սննդի կազմակերպում» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը վարել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։

Մարտունիի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներին, ինչպես նաև համայնքի մանկապարտեզների 40 տնօրենի ու բուժքրոջ ներկայացվել են նախադպրոցական հաստատություններում առողջ և հավասարակշռված սննդակարգի ձևավորմանը վերաբերող վերջին փոփոխությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ճաշացանկերի մշակման չափորոշիչներին, սննդի կազմակերպման գործնական քայլերին և այն սկզբունքներին, որոնք ուղղված են երեխաների առողջության ու բարեկեցության ապահովմանը։

Հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց վերաբերյալ տրվել են հիմնավորված և ամբողջական պատասխաններ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը