«Սննդի առողջապահական նշանակությունը. նախադպրոցական հիմնարկներում սննդի կազմակերպում» թեմայով հանդիպում՝ Մարտունիի համայնքապետարանում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում՝ «Սննդի առողջապահական նշանակությունը. նախադպրոցական հիմնարկներում սննդի կազմակերպում» թեմայով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը վարել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։
Մարտունիի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներին, ինչպես նաև համայնքի մանկապարտեզների 40 տնօրենի ու բուժքրոջ ներկայացվել են նախադպրոցական հաստատություններում առողջ և հավասարակշռված սննդակարգի ձևավորմանը վերաբերող վերջին փոփոխությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ճաշացանկերի մշակման չափորոշիչներին, սննդի կազմակերպման գործնական քայլերին և այն սկզբունքներին, որոնք ուղղված են երեխաների առողջության ու բարեկեցության ապահովմանը։
Հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց վերաբերյալ տրվել են հիմնավորված և ամբողջական պատասխաններ։