Անդրե Սպայթ Մկրտչյանը չի միանա բասկետբոլի հավաքականին

2 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումը File name: HM2_9047.JPG

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի շրջանակում մարտի 2-ին Երևանում կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը Հայաստանի թիմի ընդլայնված հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հրավիրված խաղացողներն են՝

Ալբերտ Թադևոսյան -«Էրեբունի»

Յուրա Մելիքյան -«Սթարվինգս Բազել» (Շվեյցարիա)

Վալերի Աղաջանյան - ԳԱԿ Գդինյա (Լեհաստան)

Դանիել Կիրակոսյան - «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյան - «Ուրարտու»

Դանիել Գևորգյան - «Ուրարտու»

Տիգրան Մկրտումյան - ԲԿՄԱ

Կարեն Մելիքյան - «Ուրարտու»

Դավիթ Խաչատրյան - «Հատիս»

Խավիեր Քիլիսլյան - «Հոդան Փրեփ» (Կանադա)

Դարիուս Մաքգի - «Բուրժ» (Ֆրանսիա)

Դենիել Սանամյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Մարատ Միքայելյան - ԲԿՄԱ

Արայիկ Գևորգյան - «Ուրարտու»

Արթուր Ավագյան - «Օլիմպավան»

Ներսես Ավագյան - «Հատիս»

Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Գլխավոր մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։

Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում։

Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի փետրվարի 26-ից՝ նախապատրաստվելով կարևոր հանդիպմանը։

Հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Արտյոմ Թավակալյանը, որոնք վնասվածքների պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը