Մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել. ԿԳՄՍ նախարարը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության մասին

3 րոպեի ընթերցում

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պատմական իրադարձություն է հայկական սպորտի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:  

«Իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև Հայաստանն առաջին անգամ ընդունում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է արված, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով հյուրընկալել մասնակիցներին:  Ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով: Կարծում եմ, որ մենք առաջնության օրերին առիթներ կունենանք մեր հավաքականի, մարզիկների հաջող ելույթներին հետևելու և նրանց նաև պատվանդանին տեսնելու»,-ասաց Անդրեասյանը:  

Նախարարը լիահույս է, որ առաջնության ընթացքում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները կպայքարեն ոսկե մեդալների համար:   

«Մենք հրաձգության ֆեդերացիայի մեր գործընկերների հետ պլանավորել ենք այնպես, որ Եվրոպայի առաջնության համար ձեռք բերված գույքն ուղղենք մարզադպրոցների համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առաջնության կազմակերպման համար պետությունը հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, և ծախսերի մեջ ներառված է եղել նաև համապատասխան գույքի ձեռքբերումը: Մենք ֆեդերացիայի հետ երկար ենք քննարկել հրաձգության զարգացման հայեցակարգն ու մոտեցումները։ Պետությունը պատրաստ է այդ աշխատանքներն իրականացնել: Սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2026 թվականին՝ 2018 թվականի համեմատ, քառապատկվել է: Այս տարի շուրջ 15 միլիարդ դրամ ենք հատկացրել սպորտին: Մեր նպատակները սպորտում շատ լուրջ են, ու մենք ֆեդերացիաների հետ գնալու ենք այն ճանապարհով, որ ավելի կայուն ու լավ արդյունքներ գրանցենք»,-առանձնացրեց նա:  

Անդրեասյանը հույս հայտնեց, որ առաջնության ամբողջ ընթացքում դահլիճները լեփ-լեցուն կլինեն:  

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։  Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ 

Հայերեն English Français

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ