Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցի ուղևորը, վարորդի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու համար ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներից մեկին կաշառք է առաջարկել:

«Մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարին պարեկային ծառայողները, կանգնեցնելով քաղաքացու վարած ավտոմեքենան, պարզել են, որ վերջինս չունի վարորդական վկայական, ինչպես նաև գտնվում է ոչ սթափ վիճակում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դրանից հետո, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ընթացքում, տվյալ ավտոմեքենայի ուղևորը պարեկային ծառայողներից մեկին որպես կաշառք գումար է առաջարկել՝ փորձելով այն դնել պարեկի գրպանում, սակայն կաշառք առաջարկած քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության համապատասխան բաժին:

Վարորդի օգտին ապօրինի անգործության նպատակով պարեկին կաշառք առաջարկելու համար վերը նշված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով