Երևան

Երևանում արդեն մոտ 10 հազար քառակուսի մետր փոսալցման աշխատանք է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Երևանում արդեն մոտ 10 հազար քառակուսի մետր փոսալցման աշխատանք է իրականացվել

Երևանի փողոցներում ներկա պահին իրականացվել է մոտ 10 հազար քառակուսի մետր փոսալցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 20-ի ասուլիսին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներում իրականացվող փոսալցման աշխատանքների ընթացքին ու ժամկետներին։

«Մեր բյուջեով նախատեսված է 200 հազար քառակուսի մետր փոսալցում։ Մենք դեռ շատ անելիք  ունենք, քանի որ մեզ մոտ փոսալցումն ամբողջ տարվա համար է նախատեսվում։ Այսինքն՝ չունի հստակ ժամկետ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ավարտը կարող ենք համարել, ենթադրենք, դեկտեմբերը, եթե, իհարկե, նույն այդ եղանակային պայմանները թույլ տան։ Բայց մենք, բնականաբար, աշխատում ենք մինչև եղանակային պայմանների վատթարանալն այդ խնդրին լուծում տալ»,-ներկայացրեց փոխքաղաքապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում