Երևան

Երևանում փոսալցման աշխատանքները ժամկետից շուտ են մեկնարկել՝ պայմանավորված խնդրի հրատապությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում փոսալցման աշխատանքները ժամկետից շուտ են մեկնարկել՝ պայմանավորված խնդրի հրատապությամբ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարզաբանել է, թե որն է պատճառը, որ այս տարի ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ փետրվար ամսին երբևէ փոսալցում կամ ասֆալտապատում չի իրականացվել՝ պարզաբանելով, որ այս տարի փոսալցման աշխատանքները ժամկետից շուտ են մեկնարկել՝ ելնելով խնդրի հրատապությունից։

«Շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին՝ մինչև փետրվարի վերջ, վերազինում են իրենց ասֆալտի գործարանները։ Այնպես են հաշվարկում, որ այդ վերազինումն ավարտվի մարտի 1-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում, ինչն էլ ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավվեն և կիրականացվի ասֆալտապատում։ Ֆորսմաժորային իրավիճակում, ընդառաջելով խնդրանքին, մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը և գործարկել, որից օգտվում են նաև մյուս շինարարները։ Եթե չեմ սխալվում երկու օր առաջ նաև երկրորդ գործարանն է սկսել գործել»,-մանրամասնեց Փամբուխչյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում