Իսրայելը մտադիր է մշտապես պահպանել ռազմական ներկայությունը Գազայում. պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը մշտապես կմնան Գազայի հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կացի խոսքերը մեջբերել է Ynet լրատվական հարթակը։

«Այսօրվա քաղաքականությունը նախաձեռնողականության, վճռականության, սպառնալիքների վերացման և Իսրայելի սահմաններն ու համայնքները թշնամուց պաշտպանելու քաղաքականություն է: Իսրայելի պաշտպանության բանակը հավերժ կմնա Գազայի անվտանգության գոտում», - ասել է նա ռազմական ակադեմիայում սպաների դասընթացի ավարտական ​​​​արարողության ժամանակ։

Կացը կոչ է արել թշնամիներին մարտահրավեր չնետել Իսրայելի վճռականությանը, այլապես նրանք կստանան միասնական ժողովրդի և ուժեղ, հաղթական բանակի արձագանքը:

«Մենք գլխատեցինք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպության ղեկավարությանը և Իրանում իրականացված գործողության միջոցով վերացրինք Իսրայելի Պետության դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքները: Մենք ապագայում նույնպես թույլ չենք տա Իսրայելի դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքներ և կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ՝ հեռու թե մոտ», - շետշել է Կացը:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով