Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:
Լիբանանի վարչապետ Սալամն իր հերթին հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին վերջինիս առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը: