Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդում. կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ նախագահի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով հասարակական խորհրդի ձևավորման և առաջին նիստի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ Էդուարդ Հակոբյանն առանձնահատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։

«ՊԵԿ-ը, լինելով թափանցիկ կառույցներից մեկը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ քննարկելով հանրությանը հուզող հարցերը։ Համոզված եմ, որ Հասարակական խորհրդի ակտիվ գործունեության արդյունքում 2026 թվականի ընթացքում կունենանք առավել արդյունավետ աշխատանք և առաջընթաց ապահովող գործունեություն»,-նշել է ՊԵԿ նախագահը։

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ 2025 թվականին կատարված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։

Նիստում ներկայացվել են նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերին, որոնցով նախանշված են ՀՀ ՊԵԿ առաքելությունը և տեսլականը։ Ռազմավարական ծրագրերը նույնպես հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։

Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը։ Մասնավորապես, այդ գործընթացի վերանայման շրջանակում առաջարկվել է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։

Կոմիտեի և հասարակական խորհրդի անդամների միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել ներկայացված հարցերի, ինչպես նաև բարձրացված խնդիրների և դիտարկումների շուրջ։

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը