«Նոա»-ի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «ԱԶ Ալկմար»-ին բարձրակարգ թիմ է համարում

1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը լավ մարզավիճակում է մոտենում Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղին:

«Մենք շատ լավ ուսումնամարզական հավաք ունեցանք: Երկար ժամանակ բաց էի թողել, սակայն հիմա լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ առաջիկա հանդիպմանը: Մենք գիտենք, որ «ԱԶ Ալկմար»-ը բարձրակարգ թիմ է, բայց շատ լավ ենք ուսումնասիրել նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` «Նոա»-ի ֆուտբոլիստները գիտեն «ԱԶ Ալկմար»-ի թե ուժեղ կողմերը, թե թույլը:

«Մեզ համար պատմական պահ է ու մենք ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը  կկայանա փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին:  

 

 

 

 

Հայերեն

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ