Քաղաքականություն

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն Հունաստանի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն Հունաստանի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով։  

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ առանձնազրույցի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը պետական այցով Հունաստան է ժամանել փետրվարի 17-ին։   

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,-ասաց ՀՀ նախագահը։  

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։

ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8֊ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։  

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրեց Հայաստան։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում