Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի բնակիչների և ոլորտային մասնագետների հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Նաիրիի համայնքապետարանում նախաձեռնել են բնակիչների և համայնքի ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ ներկայացնելու քաղաքաշինության բնագավառի բարեփոխումներն ու քննարկելու նրանց հետաքրքրող ոլորտային հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը Եղիազար Վարդանյանը կարևորել է մարզային հանդիպումները՝ քաղաքաշինական գործընթացների մասին իրազեկելու և գործնականում հանդիպող խնդիրները վերհանելու նպատակով։ «Կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով։ Մեկնարկել ենք քաղաքաշինական ընթացակարգերի կանոնակարգման, պարզեցման և հստակեցման համալիր բարեփոխումներ, որոնք կնպաստեն քաղաքաշինական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը և տեղեկացրել, որ urban-permits.e-gov.am հարթակով իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացից հետո թվային հարթակ են տեղափոխվելու նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և համալիր փորձաքննության գործընթացները։

Հանդիպման ընթացքում ցուցադրվել են քաղաքաշինական կադաստրի հնարավորությունները, որոնց մշակումն ակտիվ փուլում է։ Այն հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և կառուցապատման չափորոշիչների մասին։

Կոմիտեի նախագահը հանդիպման մասնակիցներին իրազեկել է, որ անհատական բնակելի տների կառուցման դեպքում ներդրվել է պարզեցված ընթացակարգ, պարզեցվել են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններին առնչվող կարգավորումները և սահմանվել նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության սեղմ ժամկետներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխանել է քաղաքացիների և համայնքի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնց մի մասի կարգավորման ուղղությամբ կոմիտեն արդեն քայլեր է ձեռնարկել։

Հանդիպմանը մասնակցել են նաև կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը, վարչական շրջանների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները։

 

 

 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ