Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբչանսկիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Արման Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։

Ընդգծել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող նշանավոր միջոցառում։

Հայերեն Español Русский