ՌԴ-ն դրական է գնահատում Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Հնդկաստանի միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքելու վերաբերյալ 2025 թվականին սկսված բանակցությունների հեռանկարները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ. առաջին փուլն անցել է, մենք բավականին լավատեսորեն ենք դա դիտարկում, և Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրելու դեպքում ռուսական բիզնեսը, համապատասխանաբար, կունենա 2,2 միլիարդ մարդ ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն», - ասել է նա՝ հանդես գալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում կազմակերպված Ինտեգրացիոն համաժողովում։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ում արդեն գործող համաձայնագրերն առևտրի արտոնյալ ռեժիմների մասին, ինչպես նաև կնքված, բայց դեռ ուժի մեջ չմտած համաձայնագրերն ազատ առևտրի գոտու շուրջ (Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ), արտաքին տնտեսական գործունեության ռուսաստանցի մասնակիցներին մուտքի հնարավորություն են տալիս շուրջ 700 միլիոն մարդ ունեցող շուկա և վերաբերում են ՌԴ արտաքին առևտրի շրջանառության շուրջ 20%-ին։

Այս տարվա սկզբին Օվերչուկը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտու շուրջ ստորագրված համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մինչև 2026 թ. վերջը։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ