ՄԻՊ-ը Կոտայքի մարզպետի հետ քննարկել է մարզում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն ու հիմնահարցերը

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կոտայքի մարզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ այցն իրականացվում է Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցում են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

ՄԻՊ գրասենյակից նշում են, որ այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։

 Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի կազմակերպմանը, թափառող շների հետ կապված խնդիրներին, աղբահանության կազմակերպման, ջրամատակարարման խնդիրներին և այլ հարցերի։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա։

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, որի շնորհիվ խնդիրները կարող են արագ լուծումներ ստանալ։ Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար գործի իրավունքների իրացման պատշաճ և արդյունավետ համակարգ»,-նշել է պաշտպանը։

 Անահիտ Մանասյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում շարունակաբար կկատարելագործվեն այն համակարգերը, որոնք էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

Երկուստեք ընդգծվել է խնդիրների արագ արձագանքման և արդյունավետ հաղորդակցության ապահովման կարևորությունը։

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում