Եվրոպա

Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի և Հունգարիայի  հարաբերություններում «ոսկե դարաշրջանի» մասին

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի և Հունգարիայի  հարաբերություններում «ոսկե դարաշրջանի» մասին

Միացյալ Նահանգների և Հունգարիայի հարաբերություններում սկսվել է «ոսկե դարաշրջան»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկու երկրների միջև քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո։

«Ոսկե դարը չափազանցություն չէ։ Միացյալ Նահանգների և Հունգարիայի միջև հարաբերություններն այսօր այնքան սերտ են, որքան ես կարող եմ պատկերացնել…. Կարծում եմ՝ այսօր ստորագրված համաձայնագիրը դրա ապացույցն է», - ասել է Ռուբիոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Sky News-ը։

Միջկառավարական համաձայնագիրը նախատեսված է Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը բարձրացնելու և դրա համար քաղաքական հիմք ստեղծելու համար:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում