Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպք

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար դիմել է նշված պաշտոնատար անձին, իսկ վերջինս, վստահեցնելով, թե ունի ծանոթ պաշտոնյաներ, ովքեր կարող են կաշառքի դիմաց 20 օրվա ընթացքում անօրինական կերպով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպել, կաշառքի միջնորդության պատրվակով Գյումրի քաղաքի բնակչից 2025 թվականին ստացել է ընդհանուր շուրջ 600.000 ՀՀ դրամ:

Ոստիկանության նախկին աշխատակիցը, սակայն, գումարը ստանալուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և միջոցներ չի ձեռնարկել տրված խոստումը կատարելու ուղղությամբ: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը