Ռուսաստան

ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ. Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, պատրաստ է քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը Mercosur-ի՝ Լատինական Ամերիկայի խոշորագույն տնտեսական միավորման հետ:

«ՌԴ-ն գնահատում է տարածաշրջանի խոշորագույն տնտեսական բլոկի՝ Mercosur-ի հետ բանակցությունների հնարավոր հեռանկարները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Իզվեստիա» պարբերականին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

1991 թվականին հիմնադրված Mercosur-ի կազմում են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը։

«Մենք միշտ բաց ենք նման երկխոսության համար և, իհարկե, շահագրգռված ենք ԵԱՏՄ-ի տնտեսությունների հնարավորությունների ընդլայնմամբ», - նշել է Օվերչուկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում