Հայաստան

Նախարարի համոզմամբ՝ մոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը

1 րոպեի ընթերցում

Նախարարի համոզմամբ՝ մոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի համոզմամբ՝ մոդուլային ատոմակայանը Հայաստանի էներգահամակարգի կառավարմանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դավիթ Խուդաթյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում համամասնական ցուցակի ձևավորման ընտրությանը մասնակցելուց հետո։

«Նախորդ տարվա ընթացքում արևային կայանների ծավալների ավելացումը բերել է նրան, որ մենք շատ հաճախ մեր հիմնական հզորությունները, ներառյալ՝ Մեծամորի ատոմակայանը, ստիպված ենք եղել արտադրական ծավալից էական նվազ չափով պահել էներգահամակարգում։ Մոդուլային ատոմակայանը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն լինել կառավարման պրոցեսում, ինչը և անվտանգային հարց է մեզ համար, և էներգահամակարգում կայունություն ապահովելու։ Հենց այդ է ընկած մոդուլային ատոմակայան ընտրելու հիմքում»,-պարզաբանեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի հստակեցվել է, որ Հայաստանին անհրաժեշտ է մոդուլային ատոմակայան, իսկ մոդելի վերաբերյալ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և այլն, առաջարկները շարունակում են ուսումնասիրվել։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում